Հայերեն   English   Русский  

Մինչև նախագահական ընտրությունները Թրամփը կարող է բանտում հայտնվել


  
դիտումներ: 156

CNN հեռուստաալիքի փոխանցմամբ` Մասաչուսեթս նահանգից դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը հայտարարել է, որ 2020 թ. նախագահական ընտրություններում իր հնարավոր մրցակից, ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը կարող է բանտում հայտնվել: Գրում է Gazeta.ru-ն:

Նա ընդգծել է, որ այդ ժամանակ արդեն ամերիկացի առաջնորդը այլևս կարող է պետության ղեկավարը չլինել:

«Իրականում, նա նույնիսկ կարող է ազատ մարդ չլինել», - նշել է Ուորենը:

Նրա խոսքերով` յուրաքանչյուր օր Միացյալ Նահանգների նախագահը թվիթերում ռասիստական կամ ատելություն սերմանող գրառումներ է հրապարակում` «մութ ու տգեղ ինչ-որ բան»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: