Հայերեն   English   Русский  

Աֆղանստանի նախագահը հայտարարել է թալիբներին գրասենյակ տրամադրելու պատրաստակամության մասին


  
դիտումներ: 281

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել է կենտրոնական Քաբուլ նահանգում «Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչների քաղաքական գրասենյակ բացելու պատարստակամության մասին: Գրում է Gazeta.ru-ն:

Գանին հույս է հայտնել, որ այս քայլը թույլ կտա կանգնեցնել թալիբների հետ բախումներն ու «երկրում արյունահեղությունը»:

Երկրի նախագահը նաև «Թալիբան» շարժման ներկայացուցիչներին Քաբուլ է հրավիրել մասնակցելու կառավարության հետ խաղաղ բանակցություններին:

Հիշեցնենք, որ աֆղանական հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանում Աֆղանստանի սփյուռքը խորհրդաժողով էր կազմակերպել: Այն Մոսկվայում անցկացվել է փետրվարի 5-6-ը «Թալիբան» շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: