Հայերեն   English   Русский  

Մեր արդյունաբերությունը պայթեց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք․ Սոֆյա Հովսեփյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ


  
դիտումներ: 865

Ինձ համար անընդունելի է հողերի զիջման ճանապարհով խաղաղությունը: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ Factor.am-ի հետ զրույցում խոսելով իր ֆեյսբուքյան գրառման մասին, որում նա անդրադարձել էր ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հոդվածին և կարծիք հայտելով, որ Զուրաբյանին պետք է փոխանակել Դաշտային Ղարաբաղի հետ:

«Այստեղ Լևոն Զուրաբյանի խնդիրը չի: Խնդիրն առավել փիլիսոփայական էր, քան իրականում մարդիկ դարձրեցին: Այն մարդիկ, ովքեր գտնում են, որ մենք պետք է խաղաղություն ունենանք բացառապես հողերի զիջման ճանապարհով, ինձ համար դա անընդունելի է: Եվ ոչ միայն ինձ համար, այլ մարդկանց մեծամասնության համար, ում նաև պարոն Զուրաբյանն անվանել էր ազգայնամոլներ: Ես ոչ թե ունեմ խնդիր այդ անձի հետ, այլ ունեմ խնդիր այդ մոտեցման հետ»,- հավելեց նա:

Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում ղարաբաղյան բանակցություններում փոխզիջումները, փոխզիջումն առանց տարածքներ զիջելու պատկերացնո՞ւմ է, պատգամավորը պատասխանեց. «Բանակցություններում միայն փոխզիջում չկա, բանակցություններում կան մի քանի մեխանիզմներ, և ես կարծում եմ, որ այստեղ կախված է նրանից, թե տվյալ երկիրը որքանով է գնահատում իր ուժը, իր շահն ու կարողությունները, որքանով է տանելու խնդիրն առաջ և որքանով է ենթարկվելու գերտերությունների կողմից այս կամ այն ճնշումներին»:

Սոֆյա Հովսեփյանի խոսքով՝ ցավալի փաստ է, որ տարիներ շարունակ այս մոտեցումն է եղել, և այսօր ժառանգել ենք մի վիճակ, որ այսօր բանակցություններում քննարկվում են փոխզիջումները: «Բայց արդեն իսկ վարչապետի կողմից հարցը հնչեցվեց, և առաջինն էր, ով համարձակություն ունեցավ ու հստակ միջազգային կառույցներում բարձրաձայնեց Արցախին որպես բանակցային կողմ ներգրավելու մասին»,- հավելեց նա:

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության մասին իր արտահայտած մտքին՝ Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ նրա պաշտոնավարման ժամանակահատվածում մեր սկսվեց երկրի արդյունաբերության կոտորածը, գյուղերը սկսեցին դատարկվել: «Ես կարծում եմ, որ որևէ արդյունաբերություն պատերազմից չտուժեց, այլ սխալ քաղաքականության արդյունքում, որևէ գործարան մինչև օրս չի պայթել հակառակորդի ռմբակոծումից, այլ պայթել է սխալ քաղաքականությունից»,- ասաց պատգամավորը: Մանրամասները՝ տեսանյութում:






Մեկնաբանություններ - 1

Կարեն     12.02.2019 Շատ ապրես քուրս, հարգում եմ քեզ, այ տենց դուխով, քիչ մարդ կա Հայաստանում որ մեխինա խփում
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: