Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին


  
դիտումներ: 449

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել Էդուարդ Թոփչյանի գլխավորած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին:

Ինչպես Անկախին տեղեկացրեց ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգին հնչել են Պյոտր Չայկովսկու 6-րդ սիմֆոնիան, Պեցցո կապրիչոզոն և Ռոկոկո թեմայով վարիացիաները թավջութակի և նվագախմբի համար:

Համերգին հանդես է եկել նաև թավջութակահար Անաստասիա Կոբեկինան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: