Հայերեն   English   Русский  

Ամենահամեղ խնձորով թխվածքը


  
դիտումներ: 8030

Խմորի բաղադրիչները (8 հոգու).

Ալյուր - 250 գ.

Խմորիչ - 1թ.գ.

Թթվասեր - 100 գ.

Կարագ- 150գ +կարագ տապակի տակը քսելու համար։

Միջուկը

Խնձոր(թթվաքաղցր) - 1-1,2 կգ,

Թթվասեր - 200 գ.,

Շաքարավազ - 220 գ.,

Ձու - 1հատ

Ալյուր - 2-3 ճ.գ.,

Թխվածքի վրա ցանելու համար.աղացած դարչին - 0,5 թ.գ.,շաքարի փոշի- 1 թ.գ.

Բաղադրատոմսը՝հերթականությամբ։

Фото приготовления рецепта: Самый вкусный яблочный пирог - шаг №1

Պատրաստման ձևը.

Սկզբից պատրաստենք խնձորի պիրոգի խմորը։ Խառնենք ալյուրը խմորիչի հետ,ավելացնենք սառը կտրտած կարագը,հետո թթվասերը։Կստացվի էլաստիկ խմոր։Այն կփաթաթենք ցելոֆանի մեջ և 30 րոպե թողնենք սառնարանում։

Այդ ընթացքում պատրաստենք միջուկը.խառնենք թթվասերը,շաքարավազը,ձուն և ալյուրը մինչև շաքարավազի հալվելը։
Фото приготовления рецепта: Самый вкусный яблочный пирог - шаг №2

Խնձորների կեղևը մաքրենք և կտրտենք։Որպեսզի խնձորը չսևանա, վրան լիմոնի հյութ ցանենք։

Խմորը դնենք հատուկ տապակի մեջ,որի եզրերը դուրս են գալիս,նախապես տակը և կողքերը կարագ քսելով։Фото приготовления рецепта: Самый вкусный яблочный пирог - шаг №3

Մատներով հավասարացնենք խմորը այնպես, որ կողեր ստացվեն։ Դա կլինի մեր պիրոգի հիմքը։ դրա վրա կլցնենք կտրտած խնձորը, որի վրա կլցնենք թթվասերով միջուկը։ Այն տեղադրենք մինչև 180 աստիճան տաքացրածջեռոցի մեջ 1 ժամ։Фото приготовления рецепта: Самый вкусный яблочный пирог - шаг №4

Հանում ենք պատրաստի թխվածքը ջեռոցից ու վրան ցանում դարչինն ու շաքարի փոշին։

Բարի ախորժակ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: