Հայերեն   English   Русский  

​Աշխատանքային այցով իմ շատ սիրելի Արցախում էի.Արարատ Միրզոյան


Ֆբ գրառում


  
դիտումներ: 437

Ջերմ, բովանդակալից և արդյունավետ հանդիպումներ ունեցանք ԱՀ նախագահ Բակո Սահակյանի,

Արարատ Միրզոյան

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի, ԱՀ մի շարք պետական, ռազմական, քաղաքական, հոգևոր և մշակութային գործիչների հետ։

Հայաստանի և Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը և անվտանգությանն առնչվող բազմաթիվ հարցերի մասին անկեղծ և հանգամանալից քննարկում ունեցանք ԱՀ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների և պատգամավորների հետ: Կարծում եմ, որ մերօրյա տեղեկատվական խառնակչության պայմաններում այսպիսի ուղղակի շփումները և տեղեկատվության փոխանակումը չափազանց կարևոր են հայկական երկու հանրապետությունների ներդաշնակ և համահունչ ընթացքի համար։

Այցելեցի մարտական դիրքեր, Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցի արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին, եղա Քր․ Իվանյանի անվան ռազմական վարժարանում, զրուցեցի ուսուցիչների եւ սաների հետ: Մեծ բավականություն ստացա նաև Շուշիում Կերպարվեստի պետական թանգարան, Երկրաբանության թանգարան և Հայկական դրամի թանգարան այցելությունից։

Հ․Գ․ Հաճախ այցելեք մեր հայրենիքի չքնաղ արցախյան հատված, դրական լիցքերը երաշխավորված են։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: