Հայերեն   English   Русский  

​Լեհաստանը Նորվեգիայի հյուպատոսին պերսոնա նոն գրատա է հայտարարել


  
դիտումներ: 101

Լեհաստանը Նորվեգիայի հյուպատոսին Վարշավայում հայտարարել է պերսոնա նոն գրատա: Այդ մասին իր թվիթերում գրել է Լեհաստանի ԱԳ փոխնախարար Շիմոն Շինկովսկի վել Սենկը:

Դրան նախորդել է Նորվեգիայի ԱԳՆ-ի հայտարարությունն այն մասին, որ Լեհաստանի հյուպատոս Սլավոմիր Կովալսկին է համարվում է պերսոնա նոն գրատա: Որպես պատճառ բերվել է պաշտոնյայի անձնական վարքագիծը, որը «անհամատեղելի է դիվանագետի դերի և կարգավիճակի հետ»:

«Նորվեգիայի իշխանությունները հյուպատոս Սլավոմիր Կովալսկուն ճանաչել են պերոսոնա նոն գրատա, ինչը հնարավորություն չի տալիս նրան շարունակելու իր գործառույթները: Միակ հնարավոր լուծումն այդ իրավիճակում պատասխան գործողությունն է»,- գրել է Շինկովսկի վել Սենկը: Նա հավելել է, որ դա «կկատարվի անհապաղ»:

Հունվարին հայտնի է դարձել, որ Նորվեգիայում լեհ հյուպատոս Սլավոմիր Կովալսկին պետք է հեռանա երկրի տարածքից երեք շաբաթվա ընթացքում: Նորվեգիայի կողմն իր որոշումը բացատրել է հյուպատոսի գործունեությամբ, որն անհամատեղելի է դիվանագիտական կարգավիճակի հետ: Իսկ ոչ պաշտոնապես դա կապում են նրա ակտիվ գործունեության հետ երեխաների և նրանց ծնողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ և առհասարակ Նորվեգիայում անչափահասների հետ կապված արդարադատության դեմ:

Այդ վարկածի կողմնակիցն է Լեհաստանի արդարադատության փոխնախարար Մախալ Վույտիկը: Նա հայտարարել է, որ արդեն մի քանի տարի բավականություն է ունեցել համագործակցելու Կովալսկու հետ իրենց հայրենակիցներին, մասնավորապես երեխաներին առնչվող հարցերում:

«Համագործակցությունն այնպիսի դիվանագետի հետ, ինչպիսին Սլավոմիր Կովալսկին է, հնարավորություն է տվել Լեհաստան վերադարձնելու մեծ թվով երեխաների»,- ասել է արդարադատության փոխնախարարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: