Հայերեն   English   Русский  

Դավիթ Սամվելյանի ստեղծագործությունները՝ նոր խմբագրությամբ և դիզայնով, դրվել են ընթերցողի սեղանին


  
դիտումներ: 857

Ժամանակակից գրող, պահանջված հեղինակ Դավիթ Սամվելյանի ստեղծագործությունները վերահրատարակվել են և հանրությանը ներկայացվել նոր խմբագրությամբ և դիզայնով: ‹‹Ռոդենի ձմեռը›› և ‹‹Արտագաղթած կարոտ›› ժողովածուները լույս է ընծայել ‹‹Էդիթ Պրինտ›› հրատարակչությունը:

Գրքերը մեծ պահանջարկ և ժողովրդկանություն են վայելել, ուստի որոշվել է ժողովածուներին թարմ շունչ հաղորդել:

Նշենք, որ ‹‹Ռոդենի ձմեռը›› Դավիթ Սամվելյանի չորրորդ գիրքն է‹‹Լուսե Երազ››, ‹‹Նա և նրա››, ‹‹Արտագաղթած կարոտ›› ժողովածուներից հետո: Գիրքը ներառում է պատմվածքներ ու էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, ‹‹մութ ու ցուրտ տարիները››, այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում։

Գրքում միշտ ներկա են Երևանը, սերն ու դավաճանությունն իրար հանդեպ, քաղաքի հանդեպ և հենց սկզբունքներին ու ճշմարտություններին։ Ամբողջ ընթացքում կարմիր թելի պես ձգվում է հավատքի ու կրոնական ապրումների, բարոյականության ու ընդունված ‹‹ճիշտ›› բարքերի վերլուծությունն ու երբեմն՝ դրանց դրսևորման քննադատությունը։

Իսկ ‹‹Արտագաղթած կարոտ›› էսսեների և պատմվածքների ժողովածուն նվիրվում է այն կարոտներին, որոնք արտագաղթել են հավերժորեն՝ անվերադարձ...

Երկու գրքերում էլ առկա են հավելվածներ, որոնցում հեղինակը ներառել է բանաստեղծություններ, որոնք սիրվել են ու տարածված են ընթերցողների շրջանում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: