Հայերեն   English   Русский  

Թրամփը պարսկերենով քննադատել է Իրանին


  
դիտումներ: 126

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարսկերենով քննադատել է իրանական իշխանություններին: Համապատասխան հաղորդագրությունը նա տարածել է թվիթերյան իր միկրոբլոգում: Գրում է Russian.rt.com-ը:

«40 տարվա կոռուպցիա: 40 տարվա ճնշումներ: 40 տարվա տեռոր: Իրանական ռեժիմը ստեղծել է միայն «40 տարվա ձախողում»: Այսքան երկար տառապած իրանցի ժողովուրդն արժանի է ավելի պայծառ ապագայի», - գրել է Թրամփը:

Նա նույն գրառումը նաև անգլերենով է կատարել:

Պարսկերենը (ֆարսի) Իրանի պաշտոնական լեզուն է:

Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խոմեյնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին «առաջնակարգ հիմարներ» էր անվանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: