Հայերեն   English   Русский  

Թուրքիայում բնական գազի պաշարներ են հայտնաբերվել


  
դիտումներ: 160

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել է, որ Թրաքիա նահանգում քիչ ծավալով բնական գազի պաշարներ են հայտնաբերվել ։

«Մեր իրականացրած աշխատանքներից հետո հայտնաբերեցինք քիչ ծավալով բնական գազի պաշարներ։ Գալիք օրերին տեղանքը կուսումնասիրենք և մանրամասներ կներկայացնենք»,-ասել է նախարարը։

Տեղեկացնենք, որ Թուրքիան հարուստ չէ բնական գազի պաշարներով։ Դրանց պակասը լրացնելու համար Թուրքիան մեծ ծավալով բնական գազ է ներկրում Ռուսաստանից, Ադրբեջանից և Իրանից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: