Հայերեն   English   Русский  

ԱՄՆ Կոնգրեսը վերջապես համաձայնության եկավ և խուսափեց նոր շաթդաունից


Համաձայնության տեքստը կհրապարակվի փետրվարի 13-ին


  
դիտումներ: 177

ԱՄՆ Կնոգրեսի վերին պալատի հատկացումների հարցերի կոմիտեի նախագահ Ռիչարդ Շելբին հայտարարել է, որ հանրապետականները և դեմոկրատները հանգել են սկզբունքային համաձայնության սահմանին անվտանգության ապահովման հարցերում, ինչը հնարավորություն է տալիս խուսափելու դաշնային կառավարության աշխատանքի նոր դադարեցումից (շաթդաուն):

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք հաջող երեկո ունեցանք: Մենք հասանք սկզբունքային համաձայնության»,- ասել է սենատորը:

Նշվում է, որ համաձայնության տեքստը կարող է հրապարակվել վաղը: Ներկայումս օրենքի նախագծի մանրամասները չեն հրապարակվում:

Հիշեցնենք, որ նախորդ շաթդաունը ԱՄՆ-ում տևել է դեկեմբերի 22-ից հունվարի 26-ը, որից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ժամանակավոր բյուջեն երեք շաբաթով: Ընդ որում, Թրամփը հայտարարեց, որ պատը սահմանին կկառուցի «ամեն գնով», անկախ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների դիրքորոշումից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: