Հայերեն   English   Русский  

​Թերեզա Մեյը գուցե հեռանա արդեն ամռանը


Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի աղբյուրը հայտնել է, որ վարչապետը հետնորդ է պատրաստում իր պաշտոնը թողնելուց առաջ


  
դիտումներ: 130

Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավար Թերեզա Մեյը մտադիր է հրաժարական տալ անմիջապես Brexit-ի շահավետ գործարքը կնքելուց հետո: Այդ մասին հայտնում է The Sun թերթը՝ հղում անելով նախարարների կաբինետի անդամներին:

Առևտրի գերատեսչության ղեկավար Լիամ Ֆոքսը վստահ է, որ վարչապետը պաշտոնը կթողնի արդեն այս տարվա ամռանը: Այդ տեղեկությունը հաստատում է բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերության ռազմավարության նախարար Գրեգ Քլարքը:

Թերթը գրում է, որ հեռանալուց առաջ Թերեզա Մեյը մտադիր է իր հետնորդին պատրաստել այդ տեղի համար: Իբրև թե ցանկանում է վստահ լինել, որ կառավարություն չի վերադառնա նախկին արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը: Վերջինս հրաժարական է տվել անցած տարվա ամռանը, երբ թեժացել էին Brexit-ի շուրջ բանավեճերը:

Ջոնսոնը հայտնի է Թերեզա Մեյի քաղաքականության քննադատությամբ: Նա մեծ կշիռ ունի Պահպանողական կուսակցությունում, ինչը հնարավորություն է տալիս հավակնելու վարչապետի պաշտոնին: Եթե նախկին նախարարը իր ձեռքը վերցնի իշխանությունը, ապա Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու գործարքը կարող է վերանայվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: