Հայերեն   English   Русский  

Երևանում է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը


  
դիտումներ: 156

Փետրվարի 12-ից 14-ը պաշտոնական այցով Երևանում է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակությունը։

Փետրվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Սավաս Անգելիդիսի առանձնազրույցը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Հայ-կիպրական բանակցություններն այնուհետև շարունակվել են ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են ռազմական և ռազմատեխնիկական բնագավառում երկկողմ համագործակցության նախորդ տարվա արդյունքները և նախանշվել 2019թ. համագործակցության հիմնական ուղղությունները։

Քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր, Հայաստանի և Կիպրոսի մասնակցությամբ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորությունները։

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսը ստորագրել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2019թ․ ծրագիրը։

Դավիթ Տոնոյանը և Սավաս Անգելիդիսը հանդես են եկել նաև համատեղ մամուլի ասուլիսով:

Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի գլխավորած պատվիրակությունը այցի շրջանակում փետրվարի 12-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: