Հայերեն   English   Русский  

ՀՀ դահուկորդների քառյակը կմրցի աշխարհի առաջնությունում


  
դիտումներ: 405

Ավստրիայի Զեեֆելդ քաղաքում փետրվարի 20– ին կմեկնարկի դահուկավազքի աշխարհի 52 –րդ առաջնությունը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Հայաստանից հանդես կգան չորս մարզիկներ ` Կատյա Գալստյանը, Միքայել Միքայելյանը, Թադևոս Պողոսյանը և Մյասնիկ Ղարիբյանը:

Աշխարհի առաջնության ծրագրով մեր տղամարդիկ կմրցեն 15 կմ, 30 կմ և 50 կմ մրցատարածությունում, Կատյա Գալստյանը ` 5 կմ և 15 կմ մրցատարություններում: Մեր դահուկորդները կմասնակցեն նաև արագավազքի մրցումներին / սպրինտ / և պետք է անցնեն 1400 կամ ` 1600 մետր :





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: