Հայերեն   English   Русский  

Ջորջ Քլունին պաշտպանել է Մեգան Մարքլին լրատվամիջոցների հարձակումներից


  
դիտումներ: 832

Դերասանը մեկնաբանել է Սասեքսի դքսուհու վրա լրատվամիջոցների հարձակումները

Սասեքսի դքսուհին պարբերաբար քննադատության է ենթարկվում զանգվածային լրատվամիջոցների և հասարակության կողմից: Արևմտյան ԶԼՄ-ները պարբերաբար գրում են Քեյթ Միդլթոնի հետ ունեցած նրա լարված փոխհարաբերությունների, ընտանիքի անդամների` հոր և քրոջ հետ վեճերի մասին: Գրում է Elle.ru-ն:

Քենսինգթոնյան պալատը անտեսում է բոլոր այդ լուրերը և ձեռնպահ մնում մեկնաբանություններից:

Մեգանի անվան շուրջ մշտական սկանդալները մեկնաբանել է հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին: Ինչպես հայտնի է դերասանը արքայական զույգի մտերիմ բարեկամն է և անցյալ տարվա մայիսին հրավիրված էր արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքին:

Who ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում Ջորջ Քլունին Մեգանի շուրջ ստեղծված իրավիճակը համեմատել է արքայադուստր Դիանայի պատմության հետ. «Մեգան Մարքլին, որը հղիության յոթերորդ ամսում է գտնվում, անընդհատ հետապնդում, ոտնահարում և վիրավորում են: Արքայադուստր Դիանայի պատմությունը կրկնվում է, և մենք բոլորս գիտենք, թե ինչպես է դա ավարտվում: Դա սարսափելիորեն վշտացնող է` հետևել, թե ինչպես են նրանք քննարկում հորն ուղղված դստեր նամակը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: