Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել


  
դիտումներ: 281

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը փետրվարի 12-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել:

Անկախին տեղեկացրին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից։

Բացի ՀՀ քրեական օրենսգրքի սահմանադրական կարգի տապալմանը վերաբերող 300.1-րդ հոդվածից՝ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը:

«Տեղեկացնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է քաղաքացի Սիլվա Համբարձումյանի կողմից կատարված՝ ենթադրյալ կաշառք տալու հայտարարությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: