Հայերեն   English   Русский  

1 զոհ, 4 վիրավոր․ ողբերգական ավտովթար Երեւանում


  
դիտումներ: 237

Այսօր՝ փետրվարի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 18:30-ի սահմաններում

Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցում՝ թիվ 55 տան դիմաց, բախվել են Opel մակնիշի երկու ավտոմեքենաներ:

Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։ Վիրավորներից մեկը ճանապարհին մահացել է:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևանությամբ բնակվողները պատմել են, որ նշված հատվածում հաճախ են տեղի ունենում ավտովթարներ, բազմիցս դիմել են Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով, որ արհեստական անհարթություններ տեղադրեն, բայց դեռ արդյունք չկա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: