Հայերեն   English   Русский  

«Քառյակ մեդիա»-ի համահիմնադիրների հանդիպումները


Ֆբ գրառում


  
դիտումներ: 152

«Քառյակ մեդիա»-ի համահիմնադիրներ Միհրան Հակոբյանի, Կարեն Բեքարյանի, Արման Սաղաթելյանի և գործադիր տնօրեն Արամ Անտինյանի հետ միասին այսօր մի շարք հանդիպումներ ենք ունեցել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններում:

ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի հետ հանդիպմանը ներկայացվել է նորաստեղծ մեդիա միավորման առաքելությունը և գործունեության առաջիկա ծրագրերը` պատրաստակամություն հայտնելով մեդիա աջակցություն ցուցաբերել հայ-իտալական միջպետական երկխոսությանը, տնտեսական ու մշակութային հաղորդակցությանը:

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Քլաուս Վենդելբերգերին ևս, տեղեկություններ փոխանցելով «Քառյակ մեդիա»-ի առաքելության և անելիքների վերաբերյալ, քննարկել ենք համագործակցության հնարավոր հեռանկարները: Մտքերի շահագրգիռ փոխանակում է տեղի ունեցել երկուստեք հետաքրքրական օրակարգի վերաբերյալ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի հետ հանդիպմանը ևս ներկայացվել է նորաստեղծ մեդիա միավորման առաքելությունը և մեդիա միավորման անելիքների ծրագիրը, ձեռք բերվել պայմանավորվածություններ համագործակցության մի քանի ուղղությունների վերաբերյալ:

Հանդիպումները տեղի են ունեցել «Քառյակ մեդիա»-ի հիմնադիրների նախաձեռնությամբ:

Հանդիպումները շահագրգիռ այլ կողմերի, հաստատությունների և անհատների հետ առաջիկայում կշարունակվեն` կայացնելու համագործակցության լայն շրջանակ, կյանքի կոչելու մեդիա միավորման առաքելությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: