Հայերեն   English   Русский  

Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Amazon-ի ղեկավարի անվան շուրջ ծագած սկանդալը


  
դիտումներ: 190

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է այն հարցին, թե արդյոք ինքը տեղյակ է եղել Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսի նկատմամբ National Enquirer թերթի իրականացրած հետաքննության մասին: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով` ինքը տեղյակ չի եղել Բեզոսի նկատմամբ թերթի հետաքննության մասին:

Ինչպես նշում է գործակալությունը, խոսքը Amazon ընկերության ղեկավարի ինտիմ լուսանկարների պատճառով առաջացած սկանդալի մասին է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Amazon-ի ղեկավարի սիրուհին Բեզոսի ինտիմ լուսանկարները նախքան լրատվամիջոցներում հայտնվելը ցույց է տվել ընկերուհիներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: