Հայերեն   English   Русский  

Գորբաչովը գնահատել է փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը


  
դիտումներ: 264

«Ведомости» պարբերականի փոխանցմամբ` ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը մեկնաբանել է փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով` ԱՄՆ-ն ձգտում է դուրս գալ պայմանագրից` « բացարձակ ռազմական գերազանցություն »ձեռք բերելու նպատակով:

Նա նաև հավելել է, որ Վաշինգթոնը ցանկանում է «թելադրել իր կամքը աշխարհին:

Գորբաչովը ընդգծել է, որ նման գործողությունները կարող են հանգեցնել սպառազինությունների նոր մրցավազքի:

ԽՍՀՄ նախկին նախագահը կոչ է արել ԱՄՆ-ին երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի վերաբերյալ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՆԱՏՕ-ն սկսել է պաշտպանական միջոցառումներ նախապատրաստել փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից դուրս գալու պայմաններում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: