Հայերեն   English   Русский  

Դատավորը վերանայեց իր որոշումը. «Սասնա ծռերի» 10 անդամների գործով նիստը քննվում է դռնբաց


  
դիտումներ: 243

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը նորից կշարունակվի քննվել դռնբաց դատական կարգով,հաղորդում է news.am-ը։

Նման որոշում այսօր՝ փետրվարի 13-ին ՊՊԾ գնդի գրավման գործով նիստին կայացրեց նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը։

Նիստի սկսվելուն պես գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի իրավահաջորդ Անուշ Խանդոյանի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը միջնորդեց դատարանին վերանայել իր կողմից նախորդ նիստին դռնփակ քննելու վերաբերյալ որոշումը և հնարավորություն ընձեռել քաղաքացաիական հասարակության ներկայացուցիչներին ևամբաստանյալների հարազատներին ներկա գտնվել դատական նիստին:

Դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց միջնորդությունը՝ միաժամանակ արձանագրելով, որ դահլիճում ներկա գտնվողները պարբերաբար խոչընդոտել են դատական նիստի ընթացքը, դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ:

Դատավորը հայտարարեց, որ կախված նրանից թե ինչ վարքագիծ կդրսևորեն քաղաքացիները դատարանը կաշկանդված չէ վերանայելու իր որոշումը:

Նշենք, որ նախորդ դատական նիստին ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի հարցաքննության ժամանակ լարված իրավիճակ էր ստեղծվել նիստերի դահլիճում, ինչի պայմաններում դատարանը որոշել էր նիստը քննել դռփնակ բացառությամբ լրատվամիջոցների ներկայացուցիչների:

Նշենք, որ ՊՊԾ գնդի գրավումից հետո 5 ոստիկան պատանդառվեցին, այդ թվում՝ Վալերի Օսիպյանը եւ Վարդան Եղիազարյանը։ Նրանք գնդի տարածքում պահվել են 6 օր։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

ՊՊԾ գունդը զավթելու և նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: