Հայերեն   English   Русский  

Լիլիթ Պողոսյանը կմասնակցի Եվրոպական խաղերին


  
դիտումներ: 368

Ամենայն հավանականությամբ հունիսին Մինսկում անցկացվող եվրոպական մարզական երկրորդ խաղերի բադմինթոնի մրցաշարի մասնակիցների ցանկում տեղ կունենա նաև երևանցի Լիլիթ Պողոսյան անունը: Նա այժմ աշխարհի 1000 բադմինթոնիստուհիների դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 235 –րդ հորիզոնականը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Հայ մարզուհին լավ սկսեց Իրանի Կարաջ քաղաքի միջազգային մրցաշարը: Մեկնարկում հաղթելով / 21 : 18 և 21 : 17 / տանտիրուհիների առաջատարին, նա մտավ 1 / 16 եզրափակիչ: Հաջող էր նաև երկրորդ փուլում ինդոնեզացի մարզուհու հետ պայքարի սկիզբը: Բայց երևանցին ոտքի վնասվածք ստացավ և բժիշկների պահանջով դադարեցրեց մրցելույթը: Հայ մարզուհին այժմ ապաքինվում է և նպատակ ունի հանդես գալ փետրվարի 28 –ին Սլովակիայի Տրենշին քաղաքում սկսվող վարկանիշային մրցաշարում: Ի դեպ, միավորներ տվող միջոցառումները շարունակական են: Այսպես, մարտի 7-ին ` Պորտուգալիայում , նույն ամսի 16 –ին ` Շվեյցարիայում և այդպես, մինչև Մինսկի ստուգատեսը, նշանակված են վարկանիշային մրցումներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: