Հայերեն   English   Русский  

Հայաստանում առաջին անգամ ներդրվում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ


  
դիտումներ: 8202

Դուք կարող եք դառնալ գյուղատնտեսական այս հեղափոխական ծրագրի մասնակիցը:

Այս ծրագիրը Ձեզ համար է, եթե Դուք հանդիսանում եք`

- ապահովագրական շուկայի մասնագետ,

- գյուղատնտեսական արտադրության մասնագետ,

- վնաս գնահատող,

- գյուղատնտես,

- այգեգործ,

- ագրարային կրթական կենտրոնների/հաստատությունների շրջանավարտ,

- գյուղատնտեսական խորհրդատվական մասնագետ,

- ֆինանսական հաստատությունների մասնագետ և այլն։

Ծրագրի մասնակիցը դառնալու համար անհրաժեշտ է մասնակցել գյուղատնտեսական ապահովագրության վնասի գնահատման մասնագետների ուսուցման և սերտիֆիկացման դասընթացներին, որըկանցկացվի 2019 թ. փետրվարի 25-ից 27-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շենքում (հասցե` Տերյան, 74)։

Մասնակցությունը և սերտիֆիկացումն ԱՆՎՃԱՐ են:

Դասընթացի ավարտից հետո կանցկացվի քննություն, որը հաջողությամբ անցած մասնակիցները կստանան Վնասի գնահատման հավաստագիր և հնարավորություն կունենան համագործակցել Հայաստանի ապահովագրական ընկերությունների հետ:

Դիմումներն ընդունվում են մինչև 2019 թվականի փետրվարի 20-ը:

Դիմումի ձևանմուշին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://bit.ly/2BJsM1N

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: