Հայերեն   English   Русский  

«ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հնարավորինս արագ լուծում է պահանջում». Բելառուսի ԱԳՆ խոսնակ


  
դիտումներ: 232

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի նշանակման գործընթացի ձգձգումը չի բխում կազմակերպության շահերից ու հնարավորինս արագ լուծում է պահանջում:

Ինչպես նշում է tert.am-ն, նման հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի արտգործնախարարության մամուլի խոսնակ Անատոլի Գլազը:


«ՀԱՊԿ-ն արդեն տևական ժամանակ աշխատում է առանց գլխավոր քարտուղարի: Իրավիճակն օգուտ չի բերում կազմակերպությանն ու հնարավորինս արագ լուծում է պահանջում»,-ասել է պաշտոնյան:

ՀԱՊԿ անդամ երկրներից հինգը, Հայաստանից բացի, պաշտոնապես հաստատել են Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի թեկնածությունը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ ՀՀ իշխանությունները կառույցի նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք են առաջադրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: