Հայերեն   English   Русский  

Անթառամ կղմինդրաբաժակ(Helichysium plintocalix D.Sosn.)


Հայկական տարանունները.անմահական ծաղիկ,անմեռ ծաղիկ,ապրիմ- մեռնիմ,արևոսկի,հարության ծաղիկ,Ս.Կարապետի ծաղիկ


  
դիտումներ: 6241

Նկարագրությունը: Աստղածաղիկների կամ բարդածաղիկների ընտանիքին պատկանով բազմամյա խոտաբույս է,15-40սմ բարձրության, սպիտակ ցողունով, նշտարաձև տերևներով: Արմատը մուգ գորշավուն է: Ծաղկում է գարնան ամիսներին, բազմանում սերմերով և վեգետատիվ եղանակով: Համարվում է եղանակի կենդանի բարոմետր. շոգ ժամանակ տերևները կուչ են գալիս, իսկ անձրևից առաջ`բացվում: Հեշտ է տանում բնակլիմայական աննպաստ պայմանները: Բնորոշ է հաճելի համով ու հոտով, ինչպես նաև հրապուրիչ , գեղեցիկ տեսքով:«Հելիխրիզիում» անունը հունական ծագում ունի, որը նշանակում է արևոսկի:

անթառամ

Դեղաբույս է, ծաղկաբույլը պարունակում է ֆլավոնիդներ, եթերայուղեր, կարոտին, ճարպանյութեր, ներկանյութ,խեժ, օրգանական թթուներ, վիտամիններ, լորձ, դառը նյութեր։ Ծաղկաբույլը հավաքում են ոչ լրիվ բացված վիճակում, չորացնում ստվերոտ, բաց տեղում։ Պատրաստուկներն օգտագործում են որպես լեղամուղ, հակաբորբոքային, ցավազրկող միջոց։ Ցեցերի դեմ պայքարի միջոցներից է։ Գեղազարդիչ է։ Պալասի անթառամը հանդիպում է Գեղարքունիքի և Սյունիքի (Գեղամա և Զանգեզուրի ֆլորիստիկական շրջաններ) մարզերի վերին լեռնային, գոտու չոր, քարքարոտ լանջերին, գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Բուժական նշանակությունը:Բուժական նպատակով օգտագործում են միայն բույսի ծաղկազամբյուղներըէ1-2սմցողունային մասով, որոնք կտրում են դանակով: Խստիվ արգելվում է բույսը կտրել ցողունով կամ արմատախիլ անել, քանի որ դա կհանգեցնի անթառամի առանց այդ էլ քիչ բուսուտների ոչնչացմանը« Հավաքած հումքը չորացնում են ցանցի մեջ, միջանցիկ քամու տակ, սըվերում:այնուհետև պահում թղթով ներպատված փայտյա արկղներում,3 տարի ժամկետով:

անթառամ

Հայաստանում կա անթառամի 10-12 տեսակ: Բուժական նշանակությաւն ունի հատկապես մեր հանրապետությունում տարածված կղմինդրաբաժակ անթառամը:Ժողովրդական բժշկության մեջ այս բույսը համարվում է հին դեղամիջոցներից մեկը, այն օգտագործել են լեղուղիների, ստամոքսաաղիքային տրակտի և միզուղիների հիվանդությունների ժամանակ:

Ամիրդովլաթը, բացի վերոհիշյալ նպատակներից, անթառամը կիրառել էնաև որպես որդամուղ միջոց, ինչպես նաև դաշտանի խանգարումների ժամանակ:

Այլ օգտակար հատկանիշներ:Այս դեղաբույսից ստացած արենարին հակաբիոտիկը ունի ֆիտոպաթոգեն բակտերիաների աճը ճնշող հատկություն, կիրառվում է գյուղատնտեսության մեջ լոլիկի քաղցկեղիև բակլազգիների բակտերիոզի դեպքում: Ամբողջ բույսը օժտված է միջատասպան հատկությամբ: Կիրառվում է հագուստը ցեցից պաշտպանելու համար: Անթառամը գործվածքը ներկում է վառ դեղին գույնով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: