Հայերեն   English   Русский  

«Մարդիկ այստեղ ուժեղ են». Լապշինը պատմել է Հայաստանի սահմանամերձ գյուղերի մասին


  
դիտումներ: 2926

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր բլոգում Հայաստանի սահմանամերձ գյուղեր ուղևորության մասին իր տպավորություններն է պատմել:

«Ես վաղուց որոշել էի այցելել ադրբեջանական բանակի կրակոցների տակ ապրող Հայաստանի սահմանամերձ գյուղերը։ Այդ կյանքն ինձ հարազատ է, քանի որ ես էլ մի քանի տարի ապրել եմ Իսրայելա լիբանանյան սահմանի մոտ»,- նշել է նա։


Լապշինը պատմել է, որ իրենք ընկերներով եղել են Հայաստանի հյուսիսարևելյան սահմանամերձ Տավուշի մարզում, այն սահմանակից է Ադրբեջանին, այցելել են Բերդավան, Բերքաբեր, Ոսկեպար, Այգեպար, Պառավաքար և Մովսես գյուղեր։

«Բերքաբեր գյուղում մարդիկ սովոր են կրակոցների և պայթյունների։ Նրանք այդ դժոխքում ապրում են 1992 թվականից, չնայած նրանք Ղարաբաղյան պատերազմի հետ կապ չունեն և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանը միջազգայնորեն ճանաչված է: Այստեղից Ադրբեջան ուղիղ գծով մոտավորապես 500 մետր է, և գյուղում չես կարող գտնել տուն, որը թշնամու կրակոցի հետևանքով չի վնասվել»,- գրել է Լապշինը։

Բլոգերը պատմել է նաև ճանապարհին հանդիպած խիզախ տատի մասին, որը թոռան հետ քայլելիս է եղել. «Հարցրեցինք՝ չե՞ն վախենում զբոսնել ադրբեջանական դիրքերի առաջ։ Նա պատասխանեց, որ արդեն հոգնել են վախենալուց»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: