Հայերեն   English   Русский  

Թրամփը Նոբելյան մրցանակի է առաջադրվել


  
դիտումներ: 254

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի հետ աշխատանքի համար Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն իրեն Խաղաղության նոբելյան մրցանակի է առաջադրել։ Գրում է Gazeta.ru-ն։

Ամերիկացի առաջնորդը պնդում է, որ Աբեն Միացյալ Նահանգների նախագահին ցույց է տվել հինգ էջանոց նամակի պատճեն, որը նա ուղարկել է «մարդկանց, որոնց մի իր են շնորհում, որը Նոբելյան մրցանակ է կոչվում»: Ինչպես նշվել է, Թրամփը պատմել է Հյուսիսային Կորեայի պատմական գագաթաժողովից հետո ձեռք բերված առաջընթացի մասին:

Սակայն Միացյալ Նահանգների ղեկավարը չի նշել, թե երբ է ճապոնացի առաջնորդը ցույց տվել իրեն այդ նամակը, և երբ է ուղարկել այն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սեուլը կօգնի Վաշինգթոնին անցկացնել Թրամփի և նրա հյուսիսկորեացի գործընկեր Կիմ Չեն Ընի գագաթնաժողովը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: