Հայերեն   English   Русский  

​Իրանը կշարունակի ուրան հարստացնել միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունների բացակայության դեպքում. Ա. Բորուջերդի


  
դիտումներ: 691

«ФАРС» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և ներքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաեդին Բորուջերդին հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության չհասնելու դեպքում, երկիրը կշարունակի արագ տեմպերով ուրան հարստացնել: Գրում է Novostink.ru-ն:

Լիբանանյան «Ալ-Ջումհուրիա» պարբերականին տված հարցազրույցի ընթացքում նա մասնավորապես ընդգծել է, որ Իրանի Մեջլիսն այժմ օրինագիծ է մշակում, որի համաձայն՝ եթե չհաջողվի երկրի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնել, ապա կառավարությունը կպարտավորվի արագ տեմպերով շարունակել ուրանի հարստացման գործընթացը:

Անդրադառնալով Իրան-ամերիկյան հարաբերություններին՝ Բորուջերին հայտարարել է, որ եթե չհաջողվի համաձայնության գալ, ապա դա ամենամեծ վնասը կպատճառի հենց ամերիկացիներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: