Հայերեն   English   Русский  

չնայած ծայրահեղ ատելության գրառումների ու մեսիջների ես մեկա ոչ մեկի չեմ ատում.Սերգեյ Սարգսյան


​Օկ, իսկ հիմա մի փոքր սառը գլխով ամփոփենք երեկվա մեգասռաչը),ՖԲ գրառում


  
դիտումներ: 339

Երեկ ես արել եմ ծայրահեղ պրովոկացիոն գրառում շների թեմայով, որի նպատակն էր ստեղծել սկանդալ /իհարկե չէի պատկերացնում որ սենց սկանդալի պոտենցիալ ունեմ, բայց ինչևէ/ և քաղաքային իշխանության ուշադրություը գրավել թափառող շների խնդրին։

Սկանդալ եղավ, իշխանությունը արձագանքեց, ասեց շուտով տեսանելի կլինեն արդյունքները այս ոլորտում ու վերջ։

ԲԱՅՑ ծայրահեղ պրովոկացիան ցույց տվեց նաև ծայրահեղ արդյունքներ, որոնք փորձեմ ամփոփել.

֊ Պարզվեց՝ կենդանասեր համայնքը ծայրահեղ հեշտ ա մանիպուլացնել և մեջից հանել շոկային ատելության կոչեր՝ շահարկելով նրանց համար զգայուն թեմաներ

֊ Պարզվեց՝ եթե շոշափվում են նրանց համար զգայուն թեմաներ, ապա ընդհանրապես կորում ա սարկազմի զգացումը

֊ Պարզվեց կենդանասերներըզարմանալիորեն հեշտ ու շռայլ են մահվան սպառնալիքներ ուղարկելու հարցում /ավելի շատ սպառնալիք ստացա, քան ՆՈՒՅՆԻՍԿ Սասնա Ծռերի մասին կատակից հետո/

֊ Պարզվեց հարյուրից ավել հրեշտակի դեմքով աղջիկ կենդանասերին հատուկ կարեկցանքով առաջարկում են ստերջացնել ինձ /ինչին ես շատ դեմ եմ/

֊ Պարզվեց կենդանասերներից ոմանց համար ոչ մի տարբերություն չկա թափառող շների և 6 միլիոն սպանված հրեաների միջև։ /էս օգտատերը ուղղակի չեմպիոնն էր, դրա համար չեմ կարող սքրինը չդնել քոմենթում/

֊ Պարզվեց հասարակության մեջ կա ատելության հսկայական ու բազմաշերտ պոտենցիալ, որը քնած սպասում ա մի փոքր սադրանքի, որ չռռա մարդկանց միջից ու ավելի գեղեցիկ դարձնի մեր առանց այդ էլ գեղեցիկ երկիրը։

Հիմա դիսքլեյմեր առանձնահատուկ ագրեսիվ օգտատերերի համար՝ ես երբեք գիտակցաբար չեմ վնասել ու չեմ պատրաստվում վնասել ոչ մի կենդանու /բացի երկու սառանչայից, որոնց պահում եմ բանկայի մեջ, որ չոչնչացնեն ձեր բերքը/։ ՈՒ իդեալական լուծումը թափառող շների բնականաբար ցիվիլ երկրների նման հատուկ կացարան /shelter/ ունենալն ա, որտեղից ցանկացած մարդ կարող է որդերգել և պահել շանը։

Մեկ էլ ուզում եմ ասեմ, որ չնայած ծայրահեղ ատելության գրառումների ու մեսիջների ես մեկա ոչ մեկի չեմ ատում։ Ու չնայած սկանդալը իմ նախատեսածից ավելի մեծ էր, բայց վստահեցնում եմ, որ ապագայում ևս օգտագործելու եմ պրովոկացիան՝ բանավեճ ստեղծելու ու խնդիրներին ուշադրություն գրավելու համար /նույնիսկ եթե մեր երկրում դա ավելի շատ սռաչի մակարդակի է լինում/։

Հ.Գ. Ես իհարկե կարող էի հեռացնել գրառումս, որը ամենահեշտ լուծումը կլիներ դեռ երեկ, բայց կարծում եմ արժի այն պահել որպես հիշատակ հասարակության ներքին վիճակի ախտորոշման մասին։ Նույնիսկ կարծում եմ մի քանի դիսերտացիա կարելի ա գրել արձագանքների նյութերի վրա։

Հ.Հ.Գ. Մեկ էլ մի փոքր սադրիչ ինֆո՝ էն քյաբաբը, շաուրման ու բուրգերները, որոնք ուտում են ագրեսիվ կենդանասերներից շատերը պատրաստվել են գառների, կովերի, խոզերի, հավերի շատ դաժան եղանակով մորթելու միջոցով։

update:
սիրելի հեյթեռներ՝ բացառիկ ակցիա եմ ուզում անել՝ մոտակա 24 ժամում կարող եք հանել ձեր արած ատելության գրառումները, իսկ մնացածները կմասնակցեն շատ հետաքրքիր ցուցահանդեսի)





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: