Հայերեն   English   Русский  

Բագրատյանն առաջարկում է ԱԺ-ին դիմել աշխարհի բոլոր երկրների խորհրդարաններին Ցեղասպանության ճանաչման համար


  
դիտումներ: 745

Հրանտ Բագրատյանը անհատական ելույթների ժամին անդրադարձավ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին`նշելով, որ դժգոհ է եղածից, քանի որ չկա ոչ նպատակ, ոչ օրակարգ:

Բագրատյանի խոսքով`ցեղասպանության ճանաչման գործընթացը երեք փուլ ունի`ճանաչում, հատուցում, տարածքների խնդիր:

Նրա խոսքով`պետք է մի հարցն առաջ տանել, լուծման հասնել, նոր անցնել մյուսին: «Ամեն ինչ ուզել անհնարին է, դա նշանակում է ոչինչ չենք ուզում»,- ասաց Բագրատյանը:

Նա նաև նշեց, որ ԱԺ-ն պետք է դիմի աշխարհի բոլոր 193 երկրների խորհրդարաններին`Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: