Հայերեն   English   Русский  

Տարիներով կուտակածը ամիսների ընթացքում հետևողականորեն քամուն ենք տալիս. Թևան Պողոսյան


  
դիտումներ: 728

Աժ պատգամավոր Թևան Պողոսյանն ԱԺ ամբիոնից այսօր ահազանգեց, որ Հայաստանը կորցնում է այն, ինչ հետևողականորեն ձեռք ենք բերել տարիների ընթացքում:

Նա նշեց, որ տարիներ շարունակ ուրախացել է ՀՀ-ում տնտեսական, քաղաքական, իրավական, խոսքի ազատության ոլորտում յուրաքանչյուր ձեռքբերման համար: Տեսել է իր գործընկերների ուրախությունը միջազգային վարկանիշային ցուցակներում արձանագրված առաջընթացի համար:

«Այսօր վատ նորություն ունեմ, ամեն ինչ փոխվել է, ամենուր համատարած անկում է, տարբեր տիպի իրավունքների խախտումների, բռնությունների, սահմանափակումների մասին են մեր երկրին վերաբերող բոլոր միջազգային զեկույցները,- ասաց Պողոսյանը:- Տարիներով կուտակածը ամիսների ընթացքում հետևողականորեն քամուն ենք տալիս: Բայց այնպես չէ, որ այս հեռանկարի մասին չէինք խոսում ամիսներ առաջ` սեպտեմբերի 3-ից սկսած: Մեր կանխտեսումները կատարվեցին, մի բան էլ ավելի ու կանխատեսվածից ավելի արագ»:

Պողոսյանն իր ելույթը եզրափակեց հռետորական հարցով`երբ է Հայաստանը մեռած կետից շարժելու քաղաքական առումով եվրոպական ինտեգրման իր մեռած օրակարգը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: