Հայերեն   English   Русский  

Սփյուռքահայ գործարար ներուժի ու հայրենիքի արվեստի միավորում՝ պատկերասրահ-սրճարանի տեսքով


ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ


  
դիտումներ: 469

Երբ սփյուռքահայ գործարար ներուժն ու առեւտրավարչագիտական կարողությունները միավորվում են հայաստանյան արվեստի հետ,

ստացվում է իր տեսակի մեջ եզակի ու տարբերվող ARMI ARTS Gallery and Wine պատկերասրահ-սրճարանը, որտեղ մեկ գավաթ գինու կամ սուրճի շուրջ արվեստի սիրահարները կկարողանան ցուցահանդեսների ներկա լինել, հաճելի ժամանակ անցկացնել ու քննարկել և քննադատել արվեստին վերաբերող ֆիլմեր, գեղանկարներ և այլն: Պատկերասրահ- սրճարանի բացումը նախատեսվում է կատարել բաժնետերերից մեկի՝ նկարչուհի Արմի Հարությունյանի կտավների անհատական ցուցահանդեսով:

ARMI ARTS Gallery and Wine պատկերասրահ-սրճարան

Պատկերասրահ-սրճարանի նպատակն է՝ քաջալերել երիտասարդ արվեստագետներին իրենց ընտրության հարցում: Այն հավակնում է դառնալ քաղաքի ամենագեղեցիկ ու գողտրիկ անկյունը, որտեղ սկսնակ ու կայացած արվեստագետները, եւ ոչ միայն, կկարողանան կազմակերպել սեփական եւ հավաքական ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ, քննարկումներ:

Պատկերասրահ-սրճարանի ներքևի հարկը ծառայելու է նկարիչուհի Արմիի համար որպես արվեստանոց, որտեղ նաև տեղի կունենան դասավանդումներ:

Այս ներդրում-նախաձեռնությունը բացի արվեստին ծառայելուց, կստեղծի նաև աշխատատեղեր: Սրճարանի բաժնետեր լիբանանահայ Սևակ Հակոբյանը նշում է, որ սրճարան-պատկերասրահի ստեղծման հիմքում դրվել է հայրենիքում ներդրումներ անելու, աշխատատեղեր ստեղծելու անհրաժեշտությունն ու գաղափարը: Վերջինս հույս է հայտնում, որ արվեստագետների, արվեստի սիրահարների համար այն կդառնա անփոխարինելի վայր քաղաքի սրտում՝ Թումանյան 11 հասցեում:

Վերջում հավելենք, որ ARMI ARTS Gallery and Wine սրճարան-պատկերասրահի պաշտոնական բացումը տեղի կունենա փետրվարի 22-ին, ժամը 17:00-21:00:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: