Հայերեն   English   Русский  

​Մադուրոն Թրամփին համեմատել է նացիստների հետ


  
դիտումներ: 131

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն քննադատել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հայտարարությունները իր երկրում ստեղծված իրավիճակի մասին:

Այդ մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը:

Մադուրոյի խոսքով՝ Թրամփի ելույթը «փաստորեն նացիստական ոճով» էր: Նա նաև քննադատել է Սպիտակ տանն այն կապակցությամբ, որ նա իրեն իրավունք է վերապահում հրամաններ տալ Վենեսուելայի զինվորներին:

«Ո՞վ է զինված ուժերի գլխավոր հրամանատարը, Դոնալդ Թրա՞մփը Մայամիից: Նրանք կարծում են, թե մեր երկրի տերն են»,- ասել է Մադուրոն:

Մինչ այդ Թրամփը հայտարարել էր, որ սոցիալիզմը Վենեսուելայում մահանում է: Նա նշել էր, որ Վաշինգտոնը քննարկում է իրավիճակի կարգավորման բոլոր տարբերակները, և լուրջ կորուստներով էր սպառնացել Մադուրոյին պաշտպանող զինվորականներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: