Հայերեն   English   Русский  

Վարշաւայից՝ Սոչի, Իրանի դիւանագիտական յաղթարշաւը...


«ԱԼԻՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյան


  
դիտումներ: 326

իսկ միւս կողմից Թուրքիայի արտաքին դիւանագիտութեան կրկնակի ձախողման մասին, յատկապէս հակաիրան արշաւի համատեքստում:

1- Ամիսներ ի վեր Իրանին Միջին Արեւելքի անվտանգութեան սպառնալիքը ներկայացնելու Բոլտոն-Պոմպէօ նախաձեռնած Վարշաւեան համաժողովը աւարտւեց ապարդիւն, որտեղ տասնեակ երկրների 2-րդ-3-րդական կարգի ներկայացուցիչների կողքին միայնակ մնացած ԱՄՆ փոխնախագահ Փենսը, ԱԳ նախարար Պոմպէօն, ինչպէսեւ՝ Իսրայէլի վարչապետ Նաթանիահուն, հակաիրան հռետորաբանութեան կրկնութիւնից բացի, այլ «ձեռքբերում» չունեցան… Աւելին, վերջիններս Իրանին «Համաշխարհային ահաբեկչութեան առաջնակարգ երկիր» անւանելով, փաստօրէն խայտառակւեցին յաչս աշխարհի, երբ նոյն օրերին Իրանի Զահեդան նահանգում իրանական խաղաղապահ շուրջ 30 աշխարհազօրայիններ «Ջէյշօլադլ» ահաբեկչական խմբաւորման քստմնելի արարքի զոհը դարձան…

2- Վարշաւայի ժողովի հետ գրեթէ միաժամանակ, Սոչիում կայացաւ Իրան-Ռուսաստան-Թուրքիա հերթական նիստը՝ սիրիական ճգնաժամի օրակարգով, որտեղ ի հեճուկս Թուրքիայի սակարկումների, Իրանը դարձեալ ամրապնդեց իր դիրքորոշումը՝ ընդհանրապէս Սիրիայի, իսկ մասնաւորապէս շրջանում հաշւառելի գործօն հանդիսացող քրդական իրականութեան խնդրում, որն էլ տւեալ դէպքում համահունչ էր ռուսական կողմնորոշմանը: Այստեղ, ինչպէս նոյն օրակարգով թեհրանեան եռակողմ նախկին ժողովում, Թուրքիան դարձեալ պարտաւորւեց զիջել դիրքերը ռուս-իրանական սկզբունքային ու ռազմավարական կողմնորոշումներին:

Հարցը, սակայն, կայանում է նրանում, որ թէ՛ Իրանը եւ թէ՛ Ռուսաստանը սիրիական պետութեան պաշտօնական դիմումի տրամաբանութեամբ է, որ ռազմա-քաղաքական ներկայութիւն են ապահովել երկրում, մինչդեռ Թուրքիան ոչ Սիրիայի իշխանութիւնների, ոչ էլ առաւել եւս քրդերի անվտանգութեան սիրոյն է, որ մերթընդմերթ ներխուժում են Սիրիայի տարածք: Իսկ հետաքրքիր կերպով թուրքական զօրքերը Սիրիա ներխուժումից յետոյ, նախընտրաբար տեղակայւում են այն շրջաններում (Աֆրին, Մանբիջ, Իդլիբ), որտեղ ցայժմ ԴԱԷՇ-ական զօրամիաւորումները թէեւ մասնակի, բայց մանեւրելու հնարաւորութիւն ունեն:

Այս իրողութեան լոյսի ներքոյ էլ, բացառւած չէ պատեհապաշտ Թուրքիայի հեռանալը՝ եռակողմ բլոկից ու վերստին միացումը՝ «Միջազգային կոալիցիային», ինչպէս որ էր ԴԱԷՇ-ական «յաղթարշաւի» ժամանակաշրջանում…‎:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: