Հայերեն   English   Русский  

​Առավոտս սկսվեց ամենածանր բերդ այցով.Նաիրա Զոհրաբյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 263

Քիչ առաջ դուրս եկա «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։ Հանդիպեցի հացադուլ հայտարարած ցմահ ազատազրկվածներ` Արմեն Տեր-Սահակյանին,

Արամ Խաչիկյանին և Ալիկ Գրիգորյանին։ Հանդիպեցի նաև հացադուլ հայտարարած կալանավոր Կարեն Հովհաննիսյանին, ով հացադուլի մեջ է փետրվարի 10-ից եւ վերջինիս առողջական վիճակը ես համարում եմ ծայրահեղ լուրջ։

Կարեն Հովհաննիսյանը խոստացավ դադարեցնել հացադուլը և ես, որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, խոստացա, որ իր գործի քննությունը կլինի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։

Ինչ վերաբերում է հացադուլ հայտարարած երեք ցմահ ազատազրկվածներին, ապա էստեղ քննարակման խնդիրները շատ են եւ լուրջ են` սկսած պրոբացիոն ծառայության հանդեպ տոտալ անվստահությունից, մինչեւ` մահապատիժը ցմահ ազատազրկմամբ փոխարինելու իրավական խնդիրներով, որոնք որոշ դեպքերում վերանայման կարիք ունեն։
Եւ մեկ էլ մի խնդրանք արդարադատության նախարարին` եթե հնարավոր է, հնարավորինս շուտ այցելեք «Նուբարաշենում» հացադուլ հայտարարած ցմահ ազատազրկվածներին։ Իրենք ձեզ հետ որոշակի խնդիրներ ունեն քննարկելու։ Հատկապես ձեզ հետ։
Մնացած բարդ հարցերը մենք ձեզ հետ կքննարկենք ուրբաթ օրը նախատեսված մեր հանձնաժողովի նիստում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: