Հայերեն   English   Русский  

«Թուրքական ավիաուղիները» տուգանվել է առանց վիզայի ՌԴ մեկնած ուղևորի պատճառով


  
դիտումներ: 223

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2019թ․ փետրվարի 6-ին Թուրքիայի քաղաքացիների որոշ խմբերի համար վիզաների ազատականացման հրամանագիր էր ստորագրել։

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Այս լուրը Թուրքիայի քաղաքացիների կողմից սխալ է ընկալվել։ Մասնավորապես քաղաքացիներից մեկը, կարծելով, թե Թուրքիայից դեպի Ռուսաստանի Դաշնություն ուղևորությունների համար այլևս վիզայի կարիք չկա, փորձել է առանց վիզայի մեկնել Կազան։

Նախօրեին «Թուրքական ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռով նշյալ քաղաքացին մեկնել է Թաթարստանի մայրաքաղաք Կազան, սակայն վիզայի բացակայության պատճառով արտաքսվել է երկրից։ Բացի այդ, «Թուրքական ավիաուղիներ»-ը տուգանվել է 100.000 ռուբլիով։

Իրականում վիզաների ազատականացման վերաբերյալ Պուտինի հրամանագիրը վերաբերում է միայն հատուկ և դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիներին, ինչպես նաև՝ դեպի Ռուսաստան ապրանքափոխադրում իրականացնող բեռնատարների վարորդներին։

Ընդ որում Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ սույն հրամանագրի կիրառման համար անհրաժեշտ է, որ Թուրքիան ևս Ռուսաստանի քաղաքացիների նույն խմբերի համար նմանատիպ արտոնություններ սահմանի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: