Հայերեն   English   Русский  

Հայ ըմբիշները պատրաստվում են միջազգային խոշոր մրցաշարի


  
դիտումներ: 275

Գերմանիայի Համբուրգ քաղաքում իրենց մարզումներն են շարունակում Հայաստանի առաջատար ձյուդոիստներ Ֆերդինանդ Կարապետյանը / 73կգ / և Արսեն Խանջյանը / 90 կգ /:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի ղեկավարությամբ մեր մարզիկները փետրվարի 22 – 24 –ը կմեկնեն Դյուսելդորֆ և կմասնակցեն «Մեծ սաղավարտ» անվանումով միջազգային խոշոր մրցաշարին: Այն վարկանիշային է:

Մրցումներում Տոկիոյի 32 –րդ ամառային օլիմպիական խաղերի միավորների համար կպայքարեն 98 երկրների 721 պատվիրակներ: Իսկ Գյումրիում փետրվարի 24 –ին կմեկնարկի ՀՀ երիտասարդական առաջնությունը: Նախնական հայտ են ներկայացրել 100 մարզիկ –մարզուհիներ:

Տղաները հանդես կգան յոթ, իսկ աղջիկները ` հինգ քաշային կարգերում: Մրցումների արդյունքներով կկազմվի հավաքական, որը հանդես կգա առաջիկա միջազգային մրցաշարերում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: