Հայերեն   English   Русский  

​Փետրվարի 20-ն է…ու ի՞նչ


Արմեն Հակոբյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 180

Արցախի պաշտոնական տոնացույցում փետրվարի 20-ը առանձնացված է որպես Արցախի վերածննդի օր:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ հղեց: ԼՂՀ առաջին ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ օրվա առթիվ արած հայտարարությունը տարածվեց լրատվամիջոցներով: Ու…

Օրվա կեսն անցել էր, բայց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական կայքում փետրվարի 20-ի վերաբերյալ ոչինչ չգտա: Նույնը, ցավոք, ԱԺ պաշտոնական կայքում, և նույնը`վարչապետ Նիկոլ Փաշինյանի կայքի դեպքում:

Ղարաբաղյան շարժում

Համենայն դեպս, այս հրապարակումը պատրաստելու պահին (15:00-15:30-ի միջակայք) դեռ ոչ մի՝ օրվա նշանակությանն ու խորհրդին համահունչ «թարմացում» նշված պետական այրերի և խորհրդարանի պաշտոնական կայքերում չկար: Ընթացքում, գուցե, համապատասխան պատասխանատուները հիշեն:
Իսկ գուցե համարվում է, որ փետրվարի 20-ը միայն Արցախի՞ համար է տոնական՝ Վերածննդի օր: Իսկ այդ երբվանի՞ց է մեր ընկալման մեջ Արցախն առանձին:
--
Չգիտեմ, թե ով, երբ ու ինչպես կարձագանքի, բայց ինքս իմ անունից ուզում եմ սրտանց շնորհավորել բոլոր իմ այն հայրենակիցներին, ում համար փետրվարի 20-ը նշանակալի օր է՝ 1988-ից ի վեր: Շնորհավորում եմ ու նաև խոնարհվում այս պայքարի բովում իրենց կյանքը դրած նվիրյալների հիշատակին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: