Հայերեն   English   Русский  

Հայտնի են դարձել Կառլ Լագերֆիլդի մահվան հանգամանքները


  
դիտումներ: 411

Le Figaro պարբերականի փոխանցմամբ` 85 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆրանսիացի մոդելյեր և Chanel նորաձևության տան կրեատիվ տնօրեն Կառլ Լագերֆելդը: Գրում է Lenta.ru-ն։

Պարբերականը նշել է, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում դիզայներն իրեն վատ է զգացել, բայց այլ մանրամասներ չեն փոխանցվել: Մահվան պատճառը դեռևս չեն հայտնում:

Paris Match–ը հստակեցրել է, որ Լագերֆիլդը շտապ հիվանդանոց տեղափոխվել է փետրվարի 18-ի գիշերը, իսկ փետրվարի 19-ի առավոտյան` մահացել:

Հունվարի վերջին Լագերֆիլդը Փարիզում կայացած ցուցադրությունից հետո առաջին անգամ պոդիում չբարձրացավ։ Այդ իրադարձությունն անհանգստացրեց շոուի այցելուներին, քանի որ 1983 թ. ի վեր դիզայները երբեք բաց չի թողել պոդիում բարձրանալու և հյուրերին ողջունելու հնարավորությունը։ Հետագայում բրենդի ներկայացուցիչները դա բացատրել էին դիզայների հոգնածությամբ:

Կառլ Օտտո Լագերֆելդը` գերմանացի մոդելյերն ու լուսանկարիչը ծնվել է 1933 թ. Համբուրգում: Նա աշխատել է Fendi, Chloe, Krizia նորաձեւության տներում: Իր անունը կրող ընկերությունը հիմնել է 1974 թ: 1983թ. Լագերֆելդը գլխավորել է Chanel նորաձևության տունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: