Հայերեն   English   Русский  

Վազգեն Մանուկյանն իր և Հանրային խորհրդի անունից ցավակցագիր է հղել Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ


  
դիտումներ: 1515

Վազգեն Մանուկյանն իր և Հանրային խորհրդի անունից ցավակցագիր է հղել Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ:

Դրանում, մասնավորապես, նշված է.

«Անդառնալի կորուստ է մեր երկրի ու ժողովրդի նվիրյալ Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահը։

Անգնահատելի է նրա աջակցությունն ու նվիրումը նորանկախ Հայաստանին, անգնահատելի է նրա ավանդը Սփյուռքում կրթամշակութային, ազգային ինքնության դրոշմը պահպանելու գործում։

Լուիզ Սիմոնը հայ ժողովրդի ու Հայաստանի կողքին էր միշտ՝ թե՛ դժվարին պահերին, թե՛ երկրի համար կարևոր ու շրջադարձային ժամանակաշրջանում։ Նա թև ու թիկունք էր Ղարաբաղյան շարժման ու պատերազմի հաղթանակին՝ հավասարապես կրելով մեր ձեռքբերումներն ու ծանր փորձությունները, ոգեշնչելով ու գործնական քայլերով մասնակից դառնալով մեր երկրի կայացմանն ու զարգացմանը։

Իմ և Հանրային խորհրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի հայությանը՝ մեծ բարերարի կորստի կապակցությամբ։

Վազգեն Մանուկյան»





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: