Հայերեն   English   Русский  

Ինքնաձիգի գործադրմամբ սպանության փորձ՝ Տավուշում. դեպքի վայրում գտել են 30 փամփուշտ, կրակված պարկուճներ, վնասված Lexus


  
դիտումներ: 3218

Տավուշի մարզում, փետրվարի 20-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ է տեղի ունեցել.

ժամը 12։20-ի սահմաններում անհայտ անձըԵրևան-Սեւան-Իջևան ավտոճանապարհից դեպի «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչական շենք տանող ճանապարհի խաչմերուկում ինքնաձիգից կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ՝ 40-ամյա Արագած Թամրազյանի ուղղությամբ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, կրակոցներ արձակողն այնուհետև դիմել է փախուստի։

Իրավապահները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից կրակված շուրջ 30 փամփուշտ, ինչպես նաև Lexus GX 470 մակնիշի 50 QQ 700 համարանիշի ավտոմեքենա, որի վրա եղել են բազմաթիվ կրակոցի հետքեր։ Հայտնաբերվել են նաև մեծ թվով կրակված պարկուճներ և ինքնաձիգի 1 հատ պահունակ։

Փաստի առթիվ Դիլիջանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են մի շարք համալիր փորձաքննություններ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: