Հայերեն   English   Русский  

Լևոն Աղասյանը կրկին լավագույնն էր


  
դիտումներ: 190

Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնելու ճիշտ ժամանակ է ընտրել Հայաստանի աթլետիկայի հավաքականը: Մարզումներին զուգահեռ մեր պատվիրակները միջազգային երրորդ մրցաշարին մասնակցեցին:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

1948թ. Լոնդոնում անցկացված օլիմպիական խաղերի երրորդ մրցանակակիր, եռացատկորդ Ռուխի Սարիալպի անվան գավաթի խաղարկությունում, եռացատկորդների մրցավեճում լավագույնը կապանցի Լևոն Աղասյանն էր: Նա գերազանցեց միջազգային կարգի վարպետի ցուցանիշը, << ճախրեց >> 16 մ 79 սմ և նվաճեց հաղթողի կոչումը: Ինչպես հայտնի է, Լևոնը օրեր առաջ, Բալկանյան երկրների ձմեռային 24-րդ առաջնությունում, 16 մ 71 սմ արդյունքով դարձյալ առաջինն էր ճանաչվել:

Մրցաշարում իրենց ունակությունները դրսևորեցին նաև կապանցի եռացատկորդուհի Մարիետա Մինասյանը / 12մ 18 սմ / և երևանցի հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը / 7մ 4 սմ /, ովքեր տեղ չունեցան մրցանակակիրների շարքում:

Փետրվարի 22 –ին մեր պատվիրակությունը կվերադառնա հայրենիք: Ասենք, որ Լևոն Աղասյանը և գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանը Ստամբուլում կմարզվեն մինչև փետրվարի 27 –ը և նույն օրը կմեկնեն Գլազգո ` մասնակցելու մարտի 1 –ին մեկնարկող Եվրոպայի ձմեռային առաջնությանը: Ի դեպ, Գլազգոյում նրանց կմիանան նաև ԱՄՆ –ից ժամանող արագավազորդ Ալեքսանդր Դոնիկյանը / 60 մ / և Ֆրանսիայից ` ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի անգերազանցելի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: