Հայերեն   English   Русский  

Լիդիանի իրավաբանները հայց են ներկայացրել ընդդեմ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի


  
դիտումներ: 283

Լիդիանի իրավաբանները հայց են ներկայացրել ընդդեմ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ պահանջելով պարտավորեցնել Սերգեյ Պապաշի Բագրատյանին սույն թվականի փետրվարի 17-ին

Ջերմուկի կրթահամալիրում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ներկայացված զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ այն է՝ « Ժողովուրդ ջան, հարցը շատ պարզ է, շատ տրիվիալ ճշմարտություն կա, լուրջ չէ որ մենք լուրջ վերաբերվենք, որովհետև նախորդ իշխանությունները իրենցից կաշառք վերցրել են և թույլ են տվել, ինչի մասին է խոսքը, ես հայտարարում եմ դա ամենայն պատասխանատվությամբ … » հրապարակայնորեն հերքել:

Հերքումը հրապարակել առնվազն 1000 տպաքանակ և ՀՀ ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթում՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում «Հերքում» խորագրի ներքո՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Սերգեյ Պապաշի Բագրատյանի կողմից 17.02.2019 թվականին Ջերմուկի կրթահամալիրում տեղի ունեցած պատգամավորների ճանաչողական հանդիպման ընթացքում հնչեցրած զրպարտություն համարվող այն տվյալները, որոնք վերաբերում են նախկին իշխանությունների կողմից «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունից կաշառք վերցնելուն, չեն համապատասխանում իրականությանը»:

Ընկերությունը Սերգեյ Պապաշի Բագրատյանից զրպարտության համար պահանջել է նաև դրամական փոխհատուցում:

Հարկ ենք համարում նշել, որ Ընկերությունը երկար ժամանակ դրսևորել է լայնախոհություն և հաճախ չի արձագանքել նման հայտարարություններին: Սակայն հետայսու չի հանդուրժելու որևէ մեկի կողմից Ընկերության հասցեին զրպարտության տարածումը և նման դեպքերում կդիմի համապատասխան իրավական քայլերի:

Հրապարակային խոսքի հանդեպ պատասխանատվությունը ոչ միայն բարոյական, այլև իրավական կատեգորիա է ու զարմանալի է, որ այդ մասին կարիք կա հիշեցնելու իրենց քաղաքական գործիչ համարող անձանց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: