Հայերեն   English   Русский  

Արցախյան շարժումը ազգային ազատագրական պայքարի մասին էր ու կոչված էր հայությանը փրկելու նոր ցեղասպանությունից ու պետականության վերջնական կորստից.Կոնստանտին Տեր-Նակալյան


Ֆբ գրառում


  
դիտումներ: 497

Դե ինչ, Դուչեն ախմախ հայտարարությունների ու դրսևորումների հրավառությունն է արել, թերևս անդրադառնամ մի քանիսին։

Երբ Արցախյան շարժման տարեդարձին անդրադառնալիս միտքդ ամփոփում ես Սասուն Միքայելյանի արտաբերած հիմար մտքի մի քիչ փոփոխված տարբերակով, դա նշանակում է, որ փաստորեն սուտ էիր խոսում, որ Սասուն Միքայելյանի ասածը պատահականություն էր/անճշտություն էր/ճիշտ չէր հասկացվել։ Ուրեմն, սրանց լեքսիկոնից պետք է արմատախիլ անել Արցախյան շարժումը Թավշյա հեղաՇրջման հետ հավասարեցնելու բոլոր դրսևորումները։

Հատուկ չհասկացողների համար թերևս պարզաբանենք․ Արցախյան շարժումը ազգային ազատագրական պայքարի մասին էր ու կոչված էր հայությանը փրկելու նոր ցեղասպանությունից ու պետականության վերջնական կորստից։ Մեր հակառակորդն էլ այդ ժամանակ թուրքն էր։ Թավշյա հեղաշրջումը, իր էությամբ ու բովանդակությամբ, զուտ պետական հեղաշրջում է, որն իրականացվել է այդ թվում նաև օտարերկրյա գործակալական ցանցերի անմիջական ու գործուն մասնակցությամբ։ Հա՛, ու հեղաշրջումը չի իրականացվել թուրքի դեմ, ինչ հիմարություններ էլ ուզենաք առարկել այդ կապակցությամբ, իսկ եթե որոշեք հին լոլոները կարդալ սպիտակ ցեղասպանության, արտագաղթի ու հանցավոր ռեժիմի մասին, ապա անպայման հիշե՛ք, որ արտագաղթի ամենամեծ ալիքը, տնտեսական ամենամեծ կոլապսը ու նախորդ իշխանությունների ամենաաղաղակող արատները ծնվել են ու փափագվել են Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, ով, մեղմ ասած, ձեր նոր մեսսիային ուրիշ մարդ չի։

Դուչեն նաև ազդարարեց, որ Մարտի 1-ին երթ է անելու և ելույթ է ունենալու։ Ըմբռնումով կարելի է մոտենալ այն փաստին, որ հանրության ինչ-որ շերտ չի գիտակցում, որ այս անվերջ երթերը շրջիկ կրկեսի են վերածվում։ Ըմբռնումով կարելի է մոտենալ նաև նրան, որ այս իշխանությունները այսքան համառորեն այդ շրջիկ կրկես կազմակերպելուն են վերադառնում, որովհետև ուրիշ բան անել չգիտեն ու չեն էլ ուզում սովորել։ Այ անհնար է ըմբռնումով մոտենալ նրան, որ մինչև հիմա ճառ են ուզում ասել, իսկ զանգ կախող ոնց չկար, այնպես էլ չի նշմարվում։ Հարգելի Նիկոլ Ճաճանչափայլը երևի մոռացել է, որ սրանից կես տարի առաջ հայտարարել էր, որ Մարտի 1-ի գործը 99 տոկոսով բացահայտված է։ Այ ընկե՛ր, ի՞նչ ելույթ, ի՞նչ երթ, կլինի՞ բենեֆիսների փոխարեն էդ 1 տոկոսն էլ չհերիքող հորով-մորով անեք, տեսնենք էդ ի՜նչ եք բացահայտել։

Ու վերջապես, ձեր սիրելի Դուչեն այդպես էլ չի կարողանում համակերպվել երկրի ղեկավարի իր կարգավաիճակի հետ։ Իշխանությանն բռնազավթում ես արել, ինչ ես արել, բայց երկրի ղեկավար ես, ի՜նչ մի ֆեյսբուքյան բոցավիկի շուլուխներ ես անում։ Թե բա, օրվա բոցը՝ չունեմ հարցի պատասան՝ վեր կենաք ու քայլե՞ք, թե՞ խելոք նստեք տեղներդ։ Իսկ կլինի՞ դուք, թեկուզ ոչ այնքան խելոք, բայց այնուամենայնիվ՝ նստեք ու վերջապես սկսեք գործ անել։ Լուրջ գործ, երկրի համար էական նշանակություն ունեցող գործ, պատմության մեջ գոնե մի քիչ դրական հետք թողող գործ։ Թե՞ չեք հասկանում, որ արդեն շուրջ 10 ամիս անդադար շարունակվող շրջիկ կրկեսների, պաթետիկ ճառերի ու ֆեյսբուքյան չարաճճիությունների մարաթոնից գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են զզվում, իսկ աշնանը արդեն ձեզնից հաշիվ են պահանջելու ու կարող է այդ հաշիվը չկարողակաք տալ՝ ո՛չ ձեր խոսքերով, ո՛չ ձեր գործերով, ո՛չ ձեր ազատությամբ, ո՛չ էլ անգամ ձեր կյանքով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: