Հայերեն   English   Русский  

Թրամփը և Էրդողանը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը


  
դիտումներ: 79

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայում ռազմական հակամարտությունը: Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` հղում անելով Սպիտակ տան հայտարարությանը: Գրում է Gazea.ru-ն։

Նշվում է, որ երկրների ղեկավարները քննարկել են Սիրիայում «պոտենցիալ անվտանգ գոտու» ստեղծումը:

Գործակալությունում նշել են, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմական պատվիրակությունների հանդիպումից առաջ, որը տեղի կունենա մոտ ապագայում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն պլանավորում է ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո Սիրիայում «խաղաղապահ կոնտիգենտ» թողնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: