Հայերեն   English   Русский  

​Պոմպեոն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Վենեսուելայի հարցը


  
դիտումներ: 185

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն քննարկել են Վենեսուելայի դրությունը: Այդ մասին հաղորդում է ՄԱԿ-ի ղեկավարի մամլո ծառայությունը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Եմենի իրավիճակը: Հանդիպումը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Պոմպեոն հրաժարվել է լրագրողների հետ հաղորդակցվելուց թե՛ գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից առաջ, թե՛ հետո:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն իրեն երկրի ժամանակավոր նախագահ հռչակեց, նրան ճանաչել են ԱՄՆ-ն և մի շարք այլ երկրներ: Ռուսաստանը և Չինաստանը որպես օրինական նախագահ պաշտպանում են Նիկոլաս Մադուրոյին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: