Հայերեն   English   Русский  

Եվրախորհրդարանն ընդունել է Թուրքիայի հետ բանակցությունները կասեցնելու առաջարկը


  
դիտումներ: 198

Եվրախրոհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է եվրաինտեգրման շուրջ Թուրքիայի հետ ընթացող բանակցությունները պաշտոնապես առկախելու վերաբերյալ առաջարկը։ Առաջարկն արվել էր Եվրախորհրդարանի` (ԵԽ) Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրիի կողմից։

Փիրիի առաջարկը դրվել էր քվեարկության և ընդունվել 40 կողմ ու 7 դեմ ձայների հարաբերակցությամբ։ 10 հոգի էլ ձեռնպահ էր մնացել։

2019թ. Թուրքիայի մասին իր կազմած զեկույցում Փիրին Թուրքիայում առկա կառավարման համակարգն անվանել է բացահայտ ավտոկրատական (ինքնակալական): Ըստ նրա՝ Թուրքիայում ժողովրդավարությունը վտանգի տակ է, ոտնահարվում են մարդկանց իրավունքները։ Նա հիշեցրել էր, որ Թուրքիայում կալանավորված է շուրջ 50 հազար քաղաքացի: Նրանց թվում կան իրավապաշտպաններ, կրագրողներ և քաղաքական գործիչներ։

«Թուրքիան որպես եվրաանդամակցության թեկնածու արդեն անցել է կարմիր գծերը ու դա պիտի ունենա քաղաքական հետևանք»,- շեշտել է եվրախորհրդարանի պատգամավորը:

Քվեարկությունից հետո Փիրին ուշադրության հրավիրել Թուրքիայի ներքակաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Փիրին հիշատակել է նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչած և այժմ թուրքական բանտում գտվող Օսման Քավալային։ Նա անընդունելի է համարել այն, որ թուրքական իշխանություններն առանց մեղադրական եզրակացության բանտում են պահում Քավալային։

Եվրախորհրդարանն իր լիագումար նիստում մարտ ամսին կանդրադառնա միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ընդունած առաջարկին: Ի տարբերություն Եվրախորհրդարանի՝ Եվրամիության անդամ որոշ երկրներ չեն ողջունում Թուրքիայի հետ բանակցությունների առկախման առաջարկը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: