Հայերեն   English   Русский  

Տեղի ունեցավ Աէրոֆլոտ Օփեն միջազգային մրցաշարի 2-րդ տուրը


  
դիտումներ: 63

Մոսկվայում ընթացող Աէրոֆլոտ Օփեն միջազգային մրցաշարում տեղի ունեցան 2-րդ տուրի պարտիաները:

A մրցաշարում մեր մասնակիցներից հաղթանակ տոնեց գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը: Մեր մյուս մասնակիցները՝ Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը, իրենց պարտիաներն ավարտեցին հաշտությամբ: Երկրորդ տուրից հետո Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 1.5, Տիգրան Լ. Պետրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը՝ 1-ական, իսկ Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը՝ կեսական միավոր:

B մրցաշարում Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը և Արթուր Դավթյանը տոնեցին 2-րդ հաղթանակները և ընթանում են առաջատարների խմբում: Հաղթանակներ տոնեցին նաև Էլինա Դանիելյանը և Վահե Բաղդասարյանը, իսկ Ռաֆայել Վահանյանը գրանցեց երկրորդ ոչ-ոքին:

C մրցաշարում Արթուր Ղարագյոզյանը պարտություն կրեց և վաստակել է 2 միավոր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: