Հայերեն   English   Русский  

Թուրքիայի դատախազությունը FETO-ի գործով ևս 300 զինվորականի ձերբակալման օրդեր է տվել


Ըստ Hurriyet թերթի տվյալների՝ ձերբակալվածների մեջ սպայական կազմի ներկայացուցիչներ կան


  
դիտումներ: 147

Ստամբուլի դատախազությունը 295 գործող զինծռայողների ձերբակալման օրդեր է տվել, որոնք կասկածվում են Թուրքիայում արգելված «ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպությանը» (FETO) կողմնակից լինելու մեջ:

Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Hurriyet թերթին:

Գրոհները կասկածյալների բնակության և գտնվելու վայրերի վրա սկսվել են անցած գիշեր միաժամանակ Ստամբուլի մի քանի շրջաններում: Նշվում է, որ զինվորականների մեջ կան նաև սպայական կազմի ներկայացուցիչներ՝ երկու գնդապետ, մեկ փոխգնդապետ և ութ մայոր:

2016 թ. հուլիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ զինվորականներ և սպաներ հեղաշրջման և նախագահ Թայիփ Էրդողանին բռնելու փորձ արեցին: Հիմնական առճակատումը տեղի ունեցավ Ստամբուլում և Անկարայում, զոհվեց 250 մարդ՝ չհաշված ապստամբներին, ավելի քան 2 հազար մարդ վնասվածքներ ստացավ: Անկարան մեղադրում է FETO-ին հեղաշրջման կազմակերպման մեջ: FETO-ին աջակցելու գործերով Թուրքիայում հազարավոր մարդիկ են դատապարտվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: