Հայերեն   English   Русский  

«Նուբարաշենում» ինքնասպանություն գործած կալանավորը մեղադրվում էր անչափահաս երեխայի բռնաբարելու մեջ. Զեյնալյան


  
դիտումներ: 500

ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային քննարկմանը մասնակցում է նաև արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը Արտակ Զեյնալյանից մանրամասներ հարցրեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպի մասին, որբ կալանավորվածներից մեկն ինքնասպանություն էր գործել:

Զեյնալյանը նշեց, որ կախվելու միջոցով ինքնասպանություն էր ՔԿՀ նոր տեղափոխված անձ.

Մասնավորապես, ՔԿՀ են տեղափոխվել երկու կալանավորներ, և մինչև հոգեբանները աշխատելիս են եղել նրանցից մեկի հետ, վերադարձել են մյուսի մոտ, գտել են անշնչացած վիճակում: «Երկուսն էլ նույն տիպի արարքի մեջ են մեղադրվելիս եղել: Նրանք մեղադրվում են անչափահաս երեխային բռնաբարելու մեջ: Այդպիսի դեպքեր լինում են, իհարկե, ցավալի է, անկախ նրանից, թե ինչում է անձը մեղադրվում: Դեռևս նախաքննության է ընթանում»,- ասաց նա:

Նախարարը նաև նշեց, որ ինքնասպան եղած մեղադրյալը երկու անգամ պատիժ կրել է տարբեր բնույթի հանցագործությունների համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: